Search

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին


Ն.Ս. Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Այս մասին հայտնում են կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում:

«Երէկ՝ Շաբաթ առաւօտ, 23 Յունուար 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտընի ընտրութիւնը: Նորընտիր նախագահին ուղղած իր նամակին մէջ Նորին Սրբութիւնը յայտնեց, որ մեր ժողովուրդը ու յատկապէս Միացեալ Նահանգներու մէջ հաստատուած հայերը պատրաստ են գործակցելու իր եւ իր ղեկավարած վարչակազմին հետ՝ ի խնդիր մարդկային իրաւունքներու ու արժէքներու պաշտպանութեան, Միացեալ Նահանգներու ու Հայաստանի կապերու ամրացման, ինչպէս նաեւ խաղաղութեան հաստատման աշխարհի տարածքին:

Նորին Սրբութիւնը յիշեցուց, որ նախագահ Պայտըն ծերակոյտի անդամի տարիներէն սկսեալ բարեկամական կապեր հաստատած է հայ ժողովուրդին հետ եւ յատուկ յարգանք ցուցաբերած Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն նկատմամբ: Հայրապետը վստահութիւն յայտնեց, որ ան վերանորոգ կերպով պիտի շարունակէ պաշտպանել ժողովրդավարութեան, ժողովուրդներու ինքնիշխանութեան եւ ցեղասպանութեան կանխարգիլման աշխատանքները եւ այս ծիրէն ներս յոյս յայտնեց Միացեալ Նահանգներուն կողմէ Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման գծով: Ապա, Արամ Ա. Կաթողիկոս իր յաջողութեան մաղթանքները փոխանցեց նախագահին»:

Խորտակվողը ոչ թե ինչ-որ մի օտար երկիր է, այլ դարերի հարվածներից մի կտոր մնացած Հայրենիք

Երկուշաբթի օրը կարևոր օր է մեր հարցերի հանգուցալուծման իմաստով. Սաղաթելյան

Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆինանսական հատուցում է տրամադրել ևս 121 ընտանիքի

Նորակոչիկների հետ անցկացվել են շարային պարապմունքներ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: