Search

Արագ պետք է ձևավորվի Կառավարություն. Փոստանջյան


«Մոսկվայի հանդիպման կազմակերպիչներին ուզում եմ ի գիտություն հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության իշխանություն չի ներկայացնում, հետեւաբար նրա կողմից ստորագրումը որեւիցե իրավական ուժ չի կարող ունենալ ՀՀ քաղաքացիների համար»: Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:

Ըստ Փոստանջյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը որեւէ կերպ կապ չունի Արցախի տարածքային ամբողջականության հետ:

«Նիկոլ Փաշինյանը իրավասու չէր Արցախի անունից ստորագրել մի փաստաթուղթ, որով Շուշին, Հադրութը եւ այլ շրջաններ կհանձներ: Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ բանավոր պայմանավորվել եւ Հայաստանի գյուղերից մեկը կամ մի մասը հանձնի»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝ Հայրենիքի փրկության շարժման կատարած միջոցառումները բավարար չէին առաջնային խնդիրները իրականացնելու համար եւ պետք է անցնել կտրուկ քայլերի. «Արագ պետք է ձեւավորվի Կառավարություն, այդ Կառավարությունը պետք է նախաձեռնի, որ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնի, որոշումներ կայացնի: Ցանկալի է, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ստանձնի այդ պարտականությունները, եթե նա կհրաժարվի, մեկ այլ լիդեր թող ստանձնի»:



Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png