Search

Արագածոտնի մարզպետին լրացուցիչ վառելիք չէր հատկացվել Արցախ այցելության համար


Օգոստոսի 17-ին լրատվականներից մեկում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ օգոստոսի 5-7-ը, իր ծառայողական մեքենայով մեկնել է Արցախ՝ մասնակցելու Համահայկական խաղերի բացմանը և դրա  շրջանակում ահռելի քանակի բենզին է դուրս գրել։

Լրատվականը նշել էր, թե մարզից 7-8 կիսադատարկ ավտոբուս է մեկնել Արցախ՝ տեղափոխե­լով խաղերի մասնակիցներին, սակայն մարզպետը չի ցանկացել մարզիկների հետ նույն ավտոբուսով մեկնել։ Ըստ լրատվականի՝ Դավիթ Գևորգյանը արարողությանն ընդամենը 2 ժամ է մասնակցել, սակայն Արցախում անցկացրել է 3 օր՝ վատնելով պետական միջոցները: 

Անդրադառնալով այս  տեղեկությանը՝ Արագածոտնի մարզպետարանը հանդես եկավ  հերքմամբ, նշելով, որ մարզկենտրոն Աշտարակից Արցախ են մեկնել ընդամենը 1 ավտոբուս և 3 միկրոավտոբուս, որոնք ամբողջապես հագեցված են եղել և նրանցում որևէ ազատ նստատեղ չի եղել։ Այն, որ մարզպետը խուսափել է մեկնել մարզիկների հետ, չի համապատասխանում իրականությանը։

Մարզպետարանը նաև հայտնել էր, որ Արցախ այցելության համար Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չէր հատկացվել՝ նա ստացել է օգոստոս ամսվա համար իրեն հասանելիք վառելիքը։

ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նոր փաստեր

Տեղի է ունեցել Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը կբացվեն բեռնատարների համար

Տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը և վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Արմեն Ղևոնդյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: