Search

Ավտովթարների դեպքերը 2021-ին աճել են 13,8 տոկոսով

Հանցագործությունները 2021 թվականին աճել են նախորդ տարվա համեմատ: Մասնավորապես, 2021-ին գրանցվել է 30 245 հանցագործություն, իսկ 2020-ին՝ 26 468 հանցագործությունը: Աճը կազմել է 14,2 տոկոս: Ծանր հանցագործություններն աճել են 5,8 տոկոսով (145), իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 18,2 տոկոսով (54-ով): Այս մասին տեղեկանում ենք Վիճակգրության կոմիտեից: Սպանությունների թիվն աճել է 10-ով՝ 50-ից դառնալով 60, մարդու թրաֆիքինգի դեպքերը 6-ից դարձել են 10: Բռնաբարության կամ բռնաբարության փորձերի թիվը նվազել է 11-ով՝ 25-ից դառնալով 14: Ճանապարհային երթեւեկության կաննոների խախտման հետ կապված դեպքերը եւս աճ են արձանագրել: Եթե 2020-ին գրանցվել է այդպիսի 1360 դեպք, ապա 2021-ին արդեն՝ 1548 դեպք: Աճը կազմել է 13,8 տոկոս: Մահվան ելքով վթարներն ավելի քիչ են աճել՝ 10-ով կամ 4,3 տոկոսով: Ինչ վերաբերում կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, ապա դրանք նվազել են. եթե 2020-ին գրանցվել է այդպիսի 1033 դեպք, ապա 2021-ին ընդամենը 950: Նվազումը կազմել է 83 դեպք կամ 8 տոկոս:

Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png