top of page

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները 23-ն են․ կա զոհ

  • Anews
  • Mar 10, 2023
  • 1 min read



Այսօր, ժամը 14.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս: Ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:

Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է:

 
 
 

Comentarios


bottom of page