top of page

Ավստրիան չի կարող աջակցել գազի գնի սահմանափակման ԵՄ որեւէ ծրագրի

  • Oct 1, 2022
  • 1 min read


Ավստրիան չի տեսել ներկրվող բնական գազի գնի վերին շեմի մասին որեւէ առաջարկ, որը կերաշխավորեր բավարար մատակարարումներ Եվրոպային: Այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Լեոնոր Գեւեսլերը, հայտնում է Reuters-ը։ «Ես գիտեմ, որ ԵՄ տարբեր անդամներ տարբեր տեսակետներ ունեն այս թեմայի վերաբերյալ, բայց պետք է պարզ լինի, որ Ավստրիան կախված է բնական գազի ներմուծումից, մասնավորապես՝ ռուսական գազի ներկրումից»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպումից առաջ: «Այս բոլոր առաջարկներում ես վստահություն չտեսա, որ մեզ գազ մատակարարող գործընկերները դեռ բավականաչափ գազ կմատակարարեն Եվրոպա, եթե մենք պատրաստ չլինենք վճարել պահանջվող գինը»:

 
 
 

Comments


bottom of page