Search

Ավստրիան չեղարկում է լոքդաունը կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար


Ավստրիան հունվարի 31-ից կչեղարկի կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար լոքդաունը։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը։ Որոշումն ընդունվել է հիվանդանոցներում, առաջին հերթին վերակենդանացման բաժանմունքներում իրավիճակի կայունացման հետ կապված, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Չպատվաստվածների համար լոքդաունն ավարտվում է հաջորդ երկուշաբթի», - ասել է Նեհամմերը Ավստրիայի կաբինետի նիստից առաջ:

Միեւնույն ժամանակ, հասարակական սննդի հաստատություններ, խանութներ, մշակույթի եւ արվեստի ոլորտի միջոցառումներ մուտքը չպաստվաստվածների համար դեռ փակ է։ Մնում է նաեւ FFP2 տեսակի դիմակ կրելու պարտավորությունը։

Ավստրիայի առողջապահության նախարար Վոլֆգանգ Մյուքշթայնի խոսքով՝ երկու դեղաչափերով պատվաստվածների համար պատվաստման մասին սերտիֆիկատը կգործի կես տարի, երեք դեղաչափով պատվաստվածների համար՝ 9 ամիս։

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png