top of page

Ավստրիան զգուշացնում է Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատման սպառնալիքի մասին

  • Anews
  • Dec 27, 2022
  • 1 min read

«Շատ մեծ հավանականություն կա», որ մոտ ապագայում Եվրամիությունն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ կունենա ռուսական «հաքերային հարձակումների» պատճառով։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները։ «Հարցն այն չէ, թե արդյոք դա տեղի կունենա, այլ այն, թե երբ դա տեղի կունենա»,- ասել է Թաները գերմանական Welt թերթին տված հարցազրույցում: «Արեւմուտքի էլեկտրամատակարարման վրա ռուսական հաքերային հարձակումները հիբրիդային պատերազմի միջոց են»,- հավելել է նա: «Մենք չպետք է ձեւացնենք, թե սա ընդամենը տեսություն է։ Մենք պետք է պատրաստվենք Ավստրիայում եւ Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումներին»։

 
 
 

Comentarios


bottom of page