Search

Ավստրիայում բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման


Ավստրիայում շուրջ քառասուն հազար մարդ է դուրս եկել փողոց շաբաթ՝ նոյեմբերի 27-ին կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման նկատմամբ իր բողոքն արտահայտելու համար, որը պետք է մեկնարկի երկրում 2022 թվականի փետրվարին, հաղորդում է DW-ը:

Ամենազանգվածային բողոքի ցույցը տեղի է ունեցել Գրացում՝ երկրում մեծությամբ երկրորդ քաղաքում: Ոստիկանության տվյալներով՝ կորոնավիրուսային սահմանափակումների դեմ ցույցերին մասնակցել է շուրջ 30 000 մարդ: Ակցիայի որոշ մասնակիցներ բարձրախոսերով վանկարկել են «Խաղաղություն, ազատություն, ո՛չ դիկտատուրային» կարգախոսը:

Նույն օրը բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաեւ Ինսբրուքում, Սանկտ Փյոլթենում եւ Քլագենֆուրտում: Չնայած այդ բողոքի ցույցերի խաղաղ բնույթին՝ բազմաթիվ մասնակիցների դեմ ոստիկանությունում դիմում է ներկայացվել, քանի որ նրանք մասնակցում էին միջոցառմանն առանց դիմակների:

Վիեննայում կառավարությունը մտադիր է 2022 թվականի փետրվարից սահմանել SARS-CoV-2 վարակի դեմ պարտադիր պատվաստումը: Այդ օրինագծի որոշ մանրամասներ պետք է ներկայացված լինեն դեկտեմբերի կեսերին:

Ավստրիայում նոյեմբերի 15-ին սահմանվել է լոքդաուն միայն կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների նկատմամբ: Արդեն նոյեմբերի 19-ին, սակայն, կանցլեր Ալեքսանդեր Շալենբերգը հայտարարել է նոյեմբերի 22-ից այդ լոքդաունն ընդլայնելու եւ համազգային մակարդակի հասցնելու մասին: Այդ ֆոնին նոյեմբերի 20-ին Վիեննայում անցկացվել են բողոքի ցույցեր ընդդեմ համավարակի դեմ կառավարական միջոցառումների:

Մինչդեռ նոյեմբերի 27-ին հայտնի էր դարձել երկրում ներկայում Հարավային Աֆրիկայում արագորեն տարածվող կորոնավիրուսի «օմիկրոն» մուտացիայով վարակվելու առաջին դեպքի վարկածի մասին: Թիրոլ դաշնային հողի իշխանությունները հայտնել են, որ այդտեղ հայտնաբերվել է պացիենտ, որը մեծ հավանականությամբ վարակված է կորոնավիրուսի հենց այդ տեսակով, սակայն ներկայում այդ քաղաքացին չունի COVID-19 հիվանդության որեւէ ախտանշան:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png