Search

Ավստրիայի արտգործնախարար. Ուկրաինային զենք մատակարարելու մասին խոսք անգամ լինել չի կարող

Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը քննադատել է ՌԴ ներխուժման սպառնալիքի ֆոնին Ուկրաինայից իրենց դեսպանությունների անձնակազմը դուրս բերելու արեւմտյան մի շարք երկրների որոշումը, տեղեկացնում է DW-ն։ «Կարծում եմ, որ սա՝ իրենց դիվանագետներին ժամանակից շուտ տարհանելը, կասկածելի ազդանշան է Ուկրաինայի բնակիչների հանդեպ»,- կարծում է Շալենբերգը։ Արտգործնախարարը նշել է, որ Ավստրիայի դեսպանության աշխատակիցները հենց այս անկայուն ժամանակաշրջանում այնքան պետք է մնան իրենց դիրքերում, որքան դա արդարացված թվա»։ Ավստրիայի արտգործնախարարը պաշտպանել է Գերմանիային Ուկրաինային զենքի մատակարարումից հրաժարվելու հարցում։ Ինչ վերաբերում է Ավստրիային, ապա նրա դիրքորոշումն այնպիսին է, որ «զենքի մատակարարումների մասին խոսք անգամ լինել չի կարող», ընդգծել է Շալենբերգը։ Նրա կարծիքով՝ Եվրոպան չպետք է նվաստացնի իրեն։ Խոսքը Եվրամիության մասին է, որն ամենասերտ տնտեսական կապերն ունի Ռուսաստանի հետ, եւ այդ պատճառով ամենամեծ ազդեցությունը Մոսկվայի վրա, կարծում է ԱԳՆ ղեկավարը։ Նա նաեւ խիստ քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որը խոսել է «համաշխարհային պատերազմի» վտանգի մասին՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի հետ կապված։ «Ես չեմ հավատում ավելի մեծ հրդեհներին։ Բայց կարծում եմ, որ այդպիսի արտահայտությունների օգտագործումը վտանգավոր է, քանի որ կարող է մղել նման գործողությունների»,- ասել է ավստրիացի քաղաքական գործիչը։

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png