Search

Ավստրալիան 122 միլիարդ դոլար կծախսի միջուկային սուզանավերի վրա

Սեփական միջուկային սուզանավերի նավատորմի ստեղծումն Ավստրալիային 122 միլիարդ դոլար կարժենա, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի ռազմավարական քաղաքականության ինստիտուտի վերլուծությունը։ «Նոր ձեռնարկությունը կլինի զանգվածային եւ, հավանաբար, ամենամեծն ու ամենաբարդը, որը Ավստրալիան երբեւէ հիմնել է: Մարտահրավերները, ծախսերը եւ ռիսկերը հսկայական կլինեն, եւ առնվազն երկու տասնամյակ կպահանջվի, մինչեւ Ավստրալիան կամրապնդի իր ռազմական հնարավորությունները միջուկային սուզանավերով»,- ասվում է փաստաթղթում: Միջուկային սուզանավերն Ավստրալիային ռազմավարական առավելություն կտան Խաղաղ օվկիանոսում, եզրակացրել են վերլուծաբանները։ Փորձագետները կանխատեսում են, որ տարածաշրջանում 2050 թվականից շուտ աշխարհաքաղաքական լարվածության աճ պետք չէ սպասել: Սեպտեմբերին ռազմական փորձագետ Դմիտրի Բոլթենկովը, մեկնաբանելով AUKUS պաշտպանական դաշինքի ստեղծումը, հայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ կնքված Shortfin Barracuda Block 1A սուզանավերի կառուցման պայմանագրի խզումը հօգուտ ամերիկյանների (Վիրջինիա) կամ բրիտանականների (Astute) ձեռնտու է Ավստրալիային, քանի որ ոչ միջուկային սուզանավերն իրենց արդյունավետությամբ զիջում են միջուկայիններին: Ավստրալիայի, Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ-ի կողմից նույն ամսին հայտարարված AUKUS դաշինքի շրջանակներում կողմերը նախատեսում են փոխանակվել պաշտպանական տեխնոլոգիաներով։ Մասնավորապես, Կանբերան միջուկային սուզանավերի տեխնոլոգիաներ կստանա Վաշինգտոնից կամ Լոնդոնից։ Միաժամանակ խզվել է Փարիզի կողմից Կանբերայի համար ոչ միջուկային սուզանավերի ստեղծման պայմանագիրը։

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png