Search

Ավստրալիան փետրվարի 21-ից կբացի սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար


Փետրվարի 21-ից Ավստրալիայի պետական ​​սահմանները բաց կլինեն օտարերկրյա քաղաքացիների համար։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը։

«Ազգային կաբինետը որոշել է, որ Ավստրալիան այս տարվա փետրվարի 21-ին կվերաբացի իր սահմանները բոլոր մնացած վիզա ունեցողների համար: Պայմանն այն է, որ նախքան երկիր մուտք գործելը պետք է երկու անգամ պատվաստվել։ Սա կանոն է, եւ մենք ակնկալում ենք, որ բոլորը կպահպանեն այն»,- ասել է նա կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մորիսոնը նաեւ ընդգծել է, որ երկրի նահանգների կառավարությունների կողմից ընդունված սանիտարական սահմանափակումները եւ սահմանային միջոցառումները կշարունակեն կիրառվել Ավստրալիա ժամանողների վրա։ «Մարզերում ընդունված մուտքի սահմանափակումները եւ կարանտինային միջոցառումները կշարունակեն գործել, եւ իշխանություններն կփոխեն դրանք իրենց հայեցողությամբ»,- ասել է կառավարության ղեկավարը։

Ավստրալիայի սահմանները փակվել էին 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսի համաշխարհային տարածման ֆոնին։ Օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր ամբողջությամբ արգելվել էր, իսկ ավստրալացիների թիվը, որոնց թույլատրվել է վերադառնալ հայրենիք՝ զգալիորեն սահմանափակվել։ 2021 թվականի նոյեմբերին Ավստրալիայի իշխանությունները սկսեցին սահմանների փուլային բացումը՝ թույլ տալով երկրի պատվաստված քաղաքացիներին հատել սահմաններն առանց կարանտինի, ինչպես նաեւ թույլ տալով որոշակի կատեգորիաների օտարերկրյա քաղաքացիների մուտքը: Առայժմ երկիր կարողացել են մուտք գործել միայն Ավստրալիայի քաղաքացիները, նրանց անմիջական ընտանիքները եւ չորս կատեգորիայի ավստրալական վիզաներ ունեցողները:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png