Search

Ավստրալիայում ավելի քան 1 միլիարդ կենդանի է ոչնչացվել


Ավստրալիայում ավելի քան 1 միլիարդ կենդանի է ոչնչացվել մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով: Այս մասին հայտնում է Սիդնեյի համալսարանի մամուլի ծառայությունը, որը հրապարակել է վայրի բնության կորստի նորացված գնահատականը:      Պրոֆեսոր Քրիս Դիքմանը վերանայել է Նոր Հարավային Ուելսում բռնկված հրդեհների հետևանքով ոչնչացված կենդանիների թվի ավելի վաղ գնահատականը՝ հնարավոր կորուստներն ավելացնելով՝ 480 միլիոնից հասցնելով ավելի քան 800 միլիոն կենդանու: Անտառային հրդեհներից վայրի բնության կորուստները կազմում են ավելի քան 1 միլիարդ կենդանի»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ուսումնասիրությունը հիմնված է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) 2007-ին արված տվյալների հիման վրա: Օգտագործելով այդ տվյալները որպես ելակետ՝ Սիդնեյի համալսարանի աշխատակիցները Նոր Հարավային Ուելսի անտառներում հաշվարկել են կենդանիների միջին խտությունը մեկ միավորի մակերեսի հետ հաշվարկով: Հետագա հաշվարկներով հնարավոր եղավ վերահաշվարկել այրված անտառի մեկ միավոր մակերեսի համար ոչնչացված կենդանիների թվի մոտավոր ցուցանիշը և այն կիրառել հրդեհից ոչնչացված ընդհանուր տարածքի վրա:      Զեկույցում նշվում է, որ գիտնականները պահպանել են առավել պահպանողական գնահատականները և հաշվի առնելով կենդանիների պոպուլյացիայի փոփոխությունները, հրդեհից ոչնչացված կենդանիների թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել: Ավելին, կենդանիների խտությունը հաշվարկելիս երկկենցաղները, միջատները և այլ անողնաշարավորները հաշվի չեն առնվել:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia