Search

Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում


Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ ընդունել է իր պարտությունը շաբաթ օրը կայացած ազգային ընտրություններում՝ նշելով, որ քանի դեռ ձայների հաշվարկը չի ավարտվել, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կառավարություն կձեւավորի, հաղորդում է Reuters-ը։ «Այսօր երեկոյան ես խոսեցի ընդդիմության առաջնորդ եւ ապագա վարչապետ Էնթոնի Ալբանեզեի հետ եւ շնորհավորեցի նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ»,- ասել է Մորիսոնը Սիդնեյում հեռուստատեսային ելույթի ժամանակ։ Մորիսոնը հավելել է, որ կհեռանա Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Այս կապիտուլյացիան վերջ դրեց Մորիսոնի պահպանողական կոալիցիայի կառավարման ութ տարի ինը ամիսներին: Մորիսոնը վարչապետ է դարձել 2018 թվականին՝ ղեկավարության մի քանի փոփոխություններից հետո։

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png