Ավստրալիայի ջրերում շոգի եւ ջրհեղեղների հետեւանքով ձկների զանգվածային մահ է գրանցվել
- Anews
- Mar 19, 2023
- 1 min read

Ավստրալիայի հարավ-արեւելքում ձկների զանգվածային մահ է գրանցվել, ինչը, ըստ իշխանությունների եւ գիտնականների, պայմանավորված է ջրհեղեղներով եւ շոգ եղանակով, հայտնում է Associated Press-ը։
Նոր Հարավային Ուելս նահանգի առաջնային արդյունաբերության դեպարտամենտը հայտնել է, որ ձկների մահը համընկել է շոգի հետ, որը սթրես է առաջացրել ջրհեղեղների պատճառով ծայրահեղ պայմանների ենթարկված համակարգում:
Դեպարտամենտը հայտնել է, որ ձկների մահը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ջրհեղեղների նահանջից հետո թթվածնի ցածր մակարդակի պատճառով, իրավիճակը խորացել է նրանով, որ ձկներին ավելի շատ թթվածին է հարկավոր տաք եղանակի պատճառով:
Գյուղական վայրում գտնվող Մենինդիի բնակիչները բողոքել են սատկած ձկների սարսափելի հոտից։
Վերջին շաբաթներին Դարլինգ Բաակա գետում ձկների զանգվածային մահեր են գրանցվել: Փետրվարի վերջին միեւնույն վայրում տասնյակ հազարավոր ձկներ են հայտնաբերվել, մինչդեռ մի քանի հաղորդումներ են եղել սատկած ձկների մասին՝ հոսանքն ի վար՝ Պունկարիի ուղղությամբ, Հարավային Ավստրալիա եւ Վիկտորիա նահանգների սահմաններից ոչ հեռու։
2018-ի վերջին եւ 2019-ի սկզբին տեղի ունեցած սաստիկ երաշտի ժամանակ Մենինդի գետում նաեւ ձկների սպանություն է տեղի ունեցել, եւ, ըստ տեղացիների, զոհերի թիվը հասնում է միլիոնների:
Comments