Search
Ավստրալիայի արևելքում ավիավթարի հետևանքով չորս մարդ է զոհվել

Առնվազն չորս մարդ է զոհվել Բրիսբենի արվարձաններից մեկում՝ Ռեդքլիֆի մոտ, թեթեւ շարժիչային ինքնաթիռի վթարի հետեւանքով։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր առավոտյան Ռեդքլիֆից ոչ հեռու տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով չորս մարդ է զոհվել», - ասվում է հաղորդագրության մեջ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ «փոքր ինքնաթիռը կործանվել է Ռեդկլիֆի ափերի ջրերում», միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 09։00-ին (Մոսկվայի ժամանակով` 02։00-ին)։
Տեղեկություններ, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում, դեռ չեն հաղորդվում։ Ներկայումս հետաքննությունն է ընթանում: