top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ավերված կիսապետություն․ ի՞նչ դերակատարում է վերապահվում Հայաստանին. Անդրանիկ Թեւանյան


Հայ ժողովրդի առաջադեմ համարվող հատվածն օրգազմ է ապրում, որ բարձրաստիճան տիկինը Հայաստանը դիտարկում է Ուկրաինայի ու Թայվանի հետ նույն շարքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:


«Ավերված կիսապետություն․ ի՞նչ դերակատարում է վերապահվում Հայաստանին.


Հայ ժողովրդի առաջադեմ համարվող հատվածն օրգազմ է ապրում, որ բարձրաստիճան տիկինը Հայաստանը դիտարկում է Ուկրաինայի ու Թայվանի հետ նույն շարքում։ Բայց օրգազմի արանքում արժե հասկանալ, թե ինչն ինչոց է և որն է մեր գլխի գալիքը։


Արևմուտքի կողմից Ուկրաինան Ռուսաստանի դեմ է օգտագործվում, Թայվանը՝ Չինաստանի։


ԱՄՆ–ը ՌԴ–ի դեմ պատերազմում է մինչև վերջին ուկրաինացին։ Ուկրաինան կրակի մեջ է։ Ուկրաինան կիսապետություն է։


Թայվանն օգտագործվում է Չինաստանի դեմ։ Թայվանը կիսաճանաչված պետություն է՝ կիսապետություն։ Այդ երկիրը հայտնի է նաև իր միասեռ ամուսնությունների պաշտոնական թույլտվությամբ ու գեդոնիստական գաղափարախոսությամբ։


Լինել այս երկրների շարքում, մեր դեպքում նշանակում է լինել Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի աչքի փուշը։


Դե շարունակեք օրգազմ ապրել ․․․»,- գրել է նա:

0 comments

Comments


bottom of page