Search

Ավետ Ադոնցն ընդունեց իր իտալացի պաշտոնակցի գլխավորած պատվիրակությանը



Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց իր իտալացի պաշտոնակից Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ավետ Ադոնցը հանգամանալից ներկայացրեց տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ հայկական կողմի մոտեցումները և թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները շեշտեցին Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը։ Իտալական կողմը պատրաստականություն հայտնեց ակտիվորեն ներգրավվելու մշակութային ժառանգության պաշտպանության գործում։ Նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը մատնանշեց Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության խաթարման հիմնական գործոն: Հակամարտության կարգավորման համատեքստում նախարարի տեղակալն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի իրավունքի լիարժեք և արդարացի իրացումը Հայաստանի համար մնում է առաջնահերթություն։ Վերջինս վերահաստատեց բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի շրջանակներում շարունակելու կարևորությունը։

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ՝ երկուստեք կարևորելով հայ-իտալական համագործակցության հետագա խորացումը և ընդլայնումը։

Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները որդեգրել են թուրքերի և ադրբեջանցիների մեթոդները. Մինասյան

Ատոմ Մխիթարյանը` քվանտային քաղաքականության վերաբերյալ

Մարտի 20-ից վերսկսվելու են մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունների գանձման աշխատանքները

Փորձում ենք փակել ռազմագերիների հարցը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով․ Լավրով

Տիգրան Ավինյանն ընդունել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին

Դավիթ Բաբայանն ու Իշխան Սաղաթելյանը քննարկել են ԼՂ կարգավորումը

Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նոր նախարար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: