Search

Ավետյանին տարել էին տարրական պայմաններ չունեցող մեկուսարան, որտեղ անգամ ջուր էր կաթում. պաշտպան


Երբ նախաքննության ժամանակ Լուսինե Ավետյանի եւ Առուշ Առուշանյանի միջեւ առերես հարցաքննություն է կատարվել, տիկին Ավետյանը բանավոր կարգով հայտարարել է` երբ կինը քրեակատարողական հիմնարկում է հայտնվում, մոռանում է Աստծո գոյության մասին: Այս մասին Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Ավետյանի փաստաբան Գայանե Պապոյանը:

«Այս հայտարարությունը պարոն Առուշանյանի պաշտպանների կողմից արձանագրվել է, այսինքն, այդ ժամանակ դեռ նա ասել է, որ ՔԿՀ-ում հայտնվելու պատճառով է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տվել: Տիկին Ավետյանը շատ մանրամասն նկարագրեց, թե «Աբովյան» ՔԿՀ-ում իրեն ինչ մեկուսարան են տարել, եւ հետագայում հեռուստատեսությամբ տեսել է, որ բավական բարվոք պայմաններ ունեցող մեկուսարաններ կան նույն ՔԿՀ-ում, այնինչ իրեն տարել էին տարրական պայմաններ չունեցող մեկուսարան, որտեղ անգամ ջուր էր կաթում: Կարծում ենք` ի սկզբանե դիտավորյալ են դա արել, որպեսզի, որպես իգական սեռի ներկայացուցիչ, հոգեբանական ճնշման ենթարկվելով` կեղծ ցուցմունք տա, եւ այդպես էլ եղել է: Նախաքննության ժամանակ նա երկու անգամ ցուցմունք է տվել, բայց դրանք մեղադրանք բնույթի չեն եղել, իսկ մեղադրական բնույթի տվել է` արդեն մտածելով, որ դրա շնորհիվ կալանքից ազատ կարձակեն»,- նշեց պաշտպանը:

Հարցին` արդյոք պաշտպանական կողմը չունի մտավախություն, որ իր տված մեղադրական ցուցմունքները հերքելու պատճառով Լուսինե Ավետյանը կարող է հետապնդման ենթարկվել, պաշտպանը նկատեց. «Այդ հարցին տիկին Ավետյանը եւս պատասխանեց` ասելով, որ հիմա չի վախենում, որովհետեւ արդեն կոփվել է: Տիկին Ավետյանը նաեւ ծանր հիվանդություն ունի, ավելին` մեղադրական բնույթի ցուցմունքները տվել է «Երեբունի» ԲԿ-ում, այսինքն, այնքան վատ է եղել, որ ՔԿՀ-ից հիվանդանոց են տեղափոխել: Սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվություն նրան սպառնում է, բայց տիկին Ավետյանը նշեց, որ ցանկանում է իր խղճի հետ հանգիստ ապրել, եւ այդ պատճառով է հիմա իրականությունը հայտնում: Պետք է սպասենք, տեսնենք` դատարանն ինչպես է գնահատում Ավետյանի ցուցմունքները»:

Ոստիկանությունն այսօր դրսևորեց օրինապահ վարքագիծ

Բելառուսը Ռուսաստանից գնել է «Իսկանդեր» հրթիռային համալիր և Ս-400. Լուկաշեն

Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

«Դիմադրություն» շարժումը վաղը փողոցներ չի փակի

Բայդենը վստահեցրել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Եվրախորհրդարանը կոչ է արել Շրյոդերին ներառել «սև ցուցակում»

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվիստների հետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png