Ավարտվել են նախկին «Ձկան խանութին» հարակից գետնանցման ապամոնտաժման աշխատանքները
- Anews
- Aug 13, 2020
- 1 min read

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավարտվել է Սուրբ Գր. Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի (նախկին «Ձկան խանութին» հարակից տարածք) գետնանցման ճաղավանդակների ապամոնտաժման, տարածքի և անձրևատարերի մաքրման, լվացման աշխատանքները։
Գետնանցման տարածքի զգալի մասը պատկանում էր մասնավորին։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։ Նախատեսվում է մշակել տարածքի հիմնանորոգման նախագիծ»։
Comments