Search

Ավանեսյանը ֆրանսիացի բժշիկների հետ քննարկել է առողջապահության ապահովագրության ֆրանսիական փորձը


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի «Assistance publique - Hôpitaux de Paris» (AP -HP) պատվիրակությանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի առողջապահության նախարարության և ֆրանսիական բուժհաստատությունների միջև գործակցության հեռանկարները: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումների ծրագրային բաղադրիչները:

Կողմեր քննարկել են առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի ներդրման հարցում ֆրանսիական փորձը կիրառելու հնարավորությունները, իսկ «AP–HP» գլխավոր տնօրեն Մարտեն Իրշը ներկայացրել է Ֆրանսիայի բժշկական ապահովագրության համակարգի առանձնահատկությունները:

Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ առաջիկա բարեփոխումները պետք է ուղեկցվեն առողջապահական ծառայությունների որակի հավաստագրման համակարգի ներդրմամբ և մասնագետների շարունակական վերապատրաստմամբ:

Առողջապահության նախարարը անդրադարձել է նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի պետական ծրագրին` կարևորելով հայ մասնագետներին վերապատրաստելու և քաղցկեղի դեմ պայքարում ֆրանսիական հեղիանակավոր հիվանդանոցների փորձը կիրառելու հնարավորությունները: Քննարկված հարցերին ինստիտուցիոնալ ուժ հաղորդելու համար առողջապահության նախարարության և «АP-HP»-ի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի:

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png