Search

Նիկոլ Փաշինյան լրագրողին քնեցրե՛ք, արթնացրե՛ք վարչապետ Փաշինյանին. Աստղիկ Ավետիսյան


«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, հասարակական գործիչ բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի մամուլի քարտուղարը թիվ մեկ պատասխանատուն է ստեղծված իրավիճակում: Խորհրդատվական այս ինստիտուտն այդպես էլ չի կայանում Հայաստանում: Միայն օտար լեզու իմանալը քիչ է նման պատասխանատու պաշտոն զբաղեցնելու համար: Եկե՛ք, վերջապես, հրաժարվենք դիլետանտությունից:

Նիկոլ Փաշինյանը մնացել է միայնակ, երկու տարի շարունակ իր ուսերին շատ մեծ բեռ է վերցրել, բայց հենասյուները չի ուժեղացրել, այդ է պատճառը, որ ամեն օր հայտնվում է նման իրավիճակում:

#Խորհուրդներ վարչապետ Nikol Pashinyan /Նիկոլ Փաշինյան- ին:

1. Վարչապետն ամեն ինչի մասին կարիք չունի խոսելու, միայն ծանրակշիռ դեպքերում և իրավիճակներում:

2. Խոսե՛ք կարճ, հստակ և ըստ էության:

3. Հանգիստ թողե՛ք նախկիններին, Դուք եք երկրի թիվ մեկ պատասխանատուն:

4. Հավաքե՛ք կոմպետենտ մասնագետների, շատ լսեք, որ ճիշտ որոշումներ կայացնեք:

5. Սևերի և սպիտակների բանակներին վերջ դրե՛ք:

6. Բառապաշարից հեռացրե՛ք փողոցային բառամթերքը:

7. Ձեր ելույթների վերջում օգտագործվող «սիրում եմ բոլորիդ» արտահայտությունն իրականություն դարձրե՛ք. Դուք սիրում եք միայն այն մարդկանց, ովքեր Ձեզ հետ համաձայն են (նման մարդիկ Ձեզ չեն օգնելու և ուժեղացնելու):

8. Բոլոր լրատվամիջոցների աշխատանքը կարևորեք, առավել ուշադիր աշխատե՛ք ընդդիմադիր լրատվամիջոցների հետ: Գրագետ աշխատանքը Ձեզ ավելի կուժեղացնի:

9. ՀՀ նախկին նախագահների, հոգևորականների, ազգային հերոսների մասին խոսելիս միշտ հիշեք, որ յուրաքանչյուր ոչ փաստարկված արտահայտություն բումերանգի էֆեկտ կունենա: Ցուցաբերե՛ք իրական լիդերին բնորոշ վարքագիծ:

10. Նիկոլ Փաշինյան լրագրողին քնեցրե՛ք, արթնացրե՛ք վարչապետ Փաշինյանին:


#PR-ը հզոր ուժ է, եթե այն գրագետ օգտագործենք»:

Փենսիլվանիայի դատարանը մերժել է նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված Թրամփի բողոքը

«Փաստ». Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ

Ազգն է, որ կերտելու է պետականության ապագան. Նաիրի Հոխիկյան

Եղանակը Հայաստանում

Իշխանությունները պարտավոր են բացատրել սահմանների հետ կապված ինչ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ

ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նոր փաստեր

Տեղի է ունեցել Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: