Search

Աստղիկ Ավետիսյանը` կնոջ իդեալ


Այսօր` օգոստոսի 21-ին «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, հասարակական գործիչ, լրագրող, Երևանի պետական համալսարանի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1977 թ. Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում:

Նա կին է, ում հաջողվել է լինել ոչ միայն հասարակական գործիչ, այլև ընտանիքի հոգատար անդամ, մայր, ով զավակներին կրթել է ու դաստիարակել հայեցի, նա կին է, ով ջանք չի խնայել ուսուցանել բազմաթիվ երիտասարդների` տալով նրանց փայլուն ապագա, կին, ով շարունակում է լինել վեհ, առաքինի, անչափ հոգատար, խելացի, տաղանդավոր, հմայիչ և այնքան համեստ: Այսպիսին է իդեալական հայ կնոջ կերպարը: Նրա մասին խոսելիս յուրաքանչյուր մարդ, ով ճանաչում է իրեն չի կարող չթվարկել նրա լավ հատկանիշները, որը շնորհված է Բարձրյալից, և քիչ են այն բառերը, որոնք կբնորոշեն նրան: Աստղիկ Շամսի Ավետիսյանի գործերն ապացույցն են այն բանի, որ նա ապրում է հանրության համար, սրա մասին են վկայում նրա կյանքի բոլոր ոլորտները: Նա 1994-1999 թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2003 թ. ավարտել է նաև Երևանի պետական համալսարանի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի ասպիրանտուրան։ 2010 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1994-1997 թթ թղթակցել է «Հայաստան», «Լրագիր», «Հայկական ժամանակ», «Մոլորակ», «Երևանյան օրեր», «Զրուցակից», «Առավոտ», «Երևանի համալսարան», «Ժուռնալիստ», «Գարուն», պարբերականներին։ 1997-1999 թթ թղթակցել է «Նորք» հեռուստաընկերության «20-21 դարաշեմին», «Ուսանողական ակնթարթներ» հաղորդաշարերին, «Լրաբեր», «Լուրեր» լրատվական ծառայություններին, Հայաստանի ազգային ռադիոյի «Երևան» ծրագրին, «Ասուն-լուր» երիտասարդական հաղորդմանը։ 1995-1998 թթ աշխատել է «Շրջան» թերթում որպես լրագրող։ 1998-2000 թթ աշխատել է «Ընթացք» հեռուստաընկերությունում՝ որպես գլխավոր խմբագիր։ 2002-2008 թթ դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ 2001-2003 թթ եղել է «Տեղեկագիր Հայաստանի երիտասարդության» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ։ 2000-2008 թթ զբաղեցրել է Համահայկական երիտասարդական հիմնադրամի լրատվության բաժնի պետի պաշտոնը։ 2006 թ. հիմնադրել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ: 2008-2011 թթ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնականը։ 2011 թ. նշանակվել է Հայաստանի հանրային ռադիոյի Արտասահմանի համար տրվող հաղորդումների ղեկավար, ապա՝ տնօրենի օգնական։ 2011-2013 թթ աշխատել է «Քլինլենդ» ընկերությունում՝ որպես հանրային կապերի(PR)տնօրեն։ 2012 թվականին վարել է «Արմնյուզ» հեռուստաընկերության «Գիտակ» գիտահանրամատչելի նախագիծը։ 2013 - 2014 թթ. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հասարակության հետ կապերի պատասխանատու։ 2001 թվականից մինչ օրս դասախոսում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2014 թ. ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ է։ 2014 թ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստումների բաժնի ուսուցանող է։ 2015 թ. հիմնադրել է Հայաստանի հանրային կապերի (PR) առաջին դպրոցը։ Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային գիտական, ուսուցողական ծրագրերի, դասընթացների, գիտաժողովների՝ մասնակցի, ուսուցանողի կազմակերպչի և վարողի դերում։ Մի շարք լրագրողական մրցույթների ժյուրիի անդամ և նախագահ է հանդիսացել։ Հեղինակել է 14 գիտական, բազմաթիվ լրագրողական հոդվածներ, 5 գիտական, մասնագիտական գիրք։

Այս բոլոր ոլորտներում արտահայտվում են նրա բարոյական, գեղագիտական, հասարակական ըմբռնումների և կատարելության մասին պատկերացումները: Նա բոլորին և ամենուր ներարկում է իր սերը, իմաստությունը, բարությունը:

Շնորհավոր ծնունդդ «Մեծ» մարդ ...:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia