Search

Աստղագետները բացահայտել են Մարսի եւ Յուպիտերի միջև տեղակայված աստղակերպերի մանրամասները


Աստղագետները հայտնաբերել են ասղակերպերի մի մեծ խումբ, որոնց թվում կա շան ոսկորի տեսքով անսովոր քար, գրում է PA-ն:

Չիլիում տեղակայված եվրոպական հզոր հարավային աստղադիտարանի շատ մեծ աստղադիտակը լուսանկարել է Մարսի եւ Յուպիտերի միջեւ հայտնաբերված աստղակերպերի գոտու 42 ամենամեծ օբյեկտները: Սա ամենամեծ խումբն է, որը կարելի է դիտարկել նման մանրամասնությամբ:

Հիմնական բնութագրերը, ինչպիսիք են դրանց եռաչափ ձեւը կամ խտությունը, մինչ այժմ անհայտ էին:

Աստղակերպերի մեծ մասի չափերը գերազանցում են 100 կիլոմետրը, իսկ երկու ամենամեծերը՝ Ցերերան եւ Վեստան, ունեն համապատասխանաբար 940 եւ 520 կիլոմետր տրամագիծ: Նրանցից ամենափոքրերը՝ Ուրանիան եւ Ավզոնիան, ունեն մոտ 90 կիլոմետր երկարություն:

Վերականգնելով դրանց ձեւը՝ գիտնականները հասկացել են, որ դիտարկված աստղակերպերը բաժանված են երկու խմբի: Դրանցից ոմանք, ինչպիսիք են Հիգեան եւ Ցերերան, իրենցից ներկայացնում են գրեթե կատարյալ կլորացած գնդեր, իսկ մյուսներն ունեն ավելի սպեցիֆիկ ձեւ, մասնավորապես՝ Կլեոպատրան, որը «երկարավուն» է , եւ շան ոսկորի է նման:

«Գլխավոր գոտու ընդամենը երեք խոշոր աստղակերպերը՝ Ցերերան, Վեստան եւ Լյութեցիան, լուսանկարվել են շատ մանրամասն, քանի որ դրանց այցելել են ՆԱՍԱ-ի եւ Եվրոպական տիեզերական գործակալության համապատասխանաբար Dawn եւ Rosetta տիեզերական առաքելությունները:

Աստղագետները մտադիր են առավել որակյալ ավելի շատ աստղակերպերի պատկերներ ստանալ, երբ նոր Չափացանց Մեծ աստղադիտակը (ELT) պատրաստ լինի:

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png