Search

Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի մոտակայքում հայտմաբերվել է 91-ամյա բնակչի դին. ԱՀ ՆԳՆ

Հունվարի 6-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակչից ոստիկանության շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ նույն գյուղի 91-ամյա բնակիչ Է.Ա.-ն հունվարի 5-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից: ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտի քաղաքային վարչության, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ասկերանի ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված փնտրողական միջոցառումների արդյունքում, երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում Աստղաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է Է. Ա.-ի դին: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան

Ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ․ ՄԻՊ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը․ ՊՆ

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում

Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ

Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները

Մեկ օրում բացահայտվել է 64 հանցագործություն. գրանցվել է 9 ավտովթար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png