Search

Ասկերանի համայնքները արկակոծելու գործը վարույթ է ընդունվել

Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 7-ին, մարտի 8-ին, մարտի 9-ից մինչև մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից ազգային ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զուգորդված ահաբեկչությամբ, պայթյունի, հրկիզման, մարդկային զոհեր, գույքային վնաս պատճառելու և հասարակական անվտանգությունը խախտելու՝ բնակչությանը ահաբեկելու նպատակով, տարբեր տրամաչափի ականանետային համակարգերի գործադրմամբ Ասկերանի շրջանի Փառուխ, Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ գյուղերի և Ասկերան քաղաքի վարչական տարածքները պարբերաբար արկակոծելու, Խրամորթ գյուղի բնակիչ Սուրեն Բաղրյանին բեկորային վիրավորում պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Արցախի ՔԿ-ից հայտնում են, որ քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png