Search

Առցանց դասընթացներ՝ ՄԿՈՒ դասավանդողների համար


Այսօրվանից մեկնարկել է ուսումնարանների և քոլեջների ղեկավարների ու դասավանդողների համար անցկացվող «Էլեկտրոնային ուսուցում ներածություն» թեմայով առցանց դասընթացների 3-րդ փուլը, որը կազմակերպել են ԿԳՄՍ նախարարությունը և «Հեռավար ուսուցման ազգային ցանց» ՀԿ-ն: Վերապատրաստումներն անցկացվում են GIZ-ի կողմից իրականացվող Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի աջակցությամբ:

Ընդհանուր առմամբ՝ http://elearning.am հարթակում մասնակցության հայտ են ներկայացրել ՄԿՈՒ ոլորտի 158 ներկայացուցիչներ: Հաշվի առնելով հայտերի քանակը` դասընթացներն անցկացվում են երեք փուլերով, որից երկուսը կազմակերպվել են մարտի 20-ից ապրիլի 5-ը: Երրորդ փուլը կավարտվի ապրիլի 12-ին: Առաջին փուլի արդյունքում վերապատրաստվել է գրանցված շուրջ 35 մասնագետ, երկրորդ փուլի՝ 69։ 3-րդ փուլում նախատեսվում է 53 մասնագետի վերապատրաստում։ Առցանց դասընթացի նպատակն է ՄԿՈՒ ղեկավարներին և դասավանդողներին ներկայացնել կրթական տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները և ՀՀ-ում առկա էլեկտրոնային ուսուցման փորձը: Դասընթացի շրջանակում մասնակիցներին ներկայացվում է վերոնշյալ ուսուցման վերաբերյալ բավականաչափ տեղեկատվություն, որը նրանց հնարավորություն է տալիս կազմակերպել էլեկտրոնային ուսուցում, ծանոթանալ դրա կարևոր բաղադրիչներին և անհրաժեշտ քայլերին:

Միաժամանակ կազմակերպվում են առցանց հանդիպում-քննարկումներ` առաջնային հրատապության և մասնակիցներին առավել հետաքրքրող հարցերի շուրջ: Մասնավորապես, առցանց հանդիպումների ընթացքում տեղի է ունեցել քննարկում` հեռավար ուսուցման ռազմավարության մշակման, թիմի ձևավորման, բովանդակության մշակման և առցանց դասավանդման վերաբերյալ: Անդրադարձ է եղել հեռավար ուսուցման կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, տեղեկատվական տեխնոլոգիաների ընտրության և կիրառման, թիրախ խմբի ձևավորման, մոտիվացիոն մեթոդների, առցանց հաղորդակցման գործիքների, հաղորդակցման էթիկայի և գնահատման մեխանիզմների վերաբերյալ հարցերին: Քննարկվել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսումնական և արտադրական պրակտիկաների անցկացման մեխանիզմներին (պրակտիկաները այլ գործատուների մոտ անցկացնելու և միջին մասնագիտական բժշկական մասնագիտությունների դեպքում), իրավական կարգավորմանը, առցանց ամփոփիչ գնահատմանը և google (docs, drive, forms) հավելվածների հնարավորություններին: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում գործող հեռավար ուսուցման ոլորտը կարգավորող իրավական ակտերին և դրանց արդիականացմանը, փոփոխությունների կառավարմանը և կրթական չափորոշիչներին` հեռավար ուսուցման տեսանկյունից։

Կարևորվել է նաև ՄԿՈՒ ոլորտում հեռավար ուսուցման ներդրումը, հատկապես ինստիտուցիոնալ մակարդակում` համապատասխան իրավական և նորմատիվ փաստաթղթերի առկայությամբ: Մասնակիցները հատուկ առանձնացրել են դասավանդողների համար շարունակական աջակցման գործընթացի ապահովումը` վերապատրաստումների միջոցով, նաև առցանց ուսուցման ուսումնական բեռնվածության մշակման հարցերում աջակցության ապահովումը:

ՃՏՊ Հրաչյա Քոչար փողոցում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փաշինյանը մի ծավալուն գրառմամբ փորձել է արդարացնել երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելը. Աբրահամյան

Կեղծ ահազանգ ռումբի տեղադրման մասին

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1174 և մահվան 21 նոր դեպք

Եղանակը Հայաստանում

Իմքայլականներին տառապանքի երկար ճանապարհ է սպասվում. Նարեկ Մալյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: