Առջևում հաղթանակներ դեռ լինելու են. հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը
- Anews
- Jan 28, 2023
- 1 min read

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Շնորհավո՛ր տոնդ, հայկակա՛ն բանակ։ Հավերժ խոնարհումս այն սերունդերին, ովքեր Արցախյան առաջին հերոսամարտից մինչև այսօր իրենց մաքառումի, առողջության, կյանքի գնով կռել են փառահեղ հաղթանակներդ: Նրանց փա՛ռք ու պատիվ: 2020-ի պարտությունը դավադիր էր, քեզ հարվածեցին նաև թիկունքից, բայց միանշանակ է և այն, որ առջևում հաղթանակներ դեռ լինելու են: Ես վստահ եմ՝ հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը և ամուր կանգնելու է սեփական հողի, սահմանի վրա: Հայկական բանակը վերականգնելու է իր երբեմնի ուժն ու հեղինակությունը և նորից անվտանգության երաշխավոր, պաշտպան է դառնալու վիրավոր Արցախի, Հայաստանի համար, բայց դա միայն Բանակի խնդիրը չէ, այլ մեզանից յուրաքանչյուրի, ողջ ժողովրդի: Բանակը պաշտպանել է մեզ և ծանրագույն պայմաններում այսօր էլ մեր պաշտպանն է: Ամուր թիկունք, վահան դառնանք նրա համար», - ասվում է ուղերձում:
Comments