Search

Առուշ Առուշանյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց


Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու եւ նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։

Նշենք, որ Առուշանյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ, նա հուլիսի 16-ից կալանքի տակ է։

Հիշեցնենք՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:

Ըստ Առուշանյանի պաշտպանների՝ մեղադրանքի հիմքում Լուսինե Ավետյանի մեղադրական բնույթի ցուցմունքն է։ Հիշեցնենք, որ այս քրեական գործով սկզբում կալանավորված էր Ավետյանը, ինչպես պաշտպաններն են պնդում, նրա ցուցմունքից հետո որպես մեղադրյալ ներգրվեցին Առուշանյանին։ Առուշ Առուշանյանի՝ կալանքի տակ հայտնվելուց հետո Ավետյանն ազատ էր արձակվել։

Նշենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին «Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունների կազմած դաշինքով. դաշինքը կրում է «Առուշ Առուշանյան» անունը։

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png