Search

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը


Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այսօր վաղ առավոտից լսեցինք բոթը, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Տարին սկսել էինք Կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմակայելու մարտահրավերով: Սիրելի բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով: Մենք ուժեղ ենք ու պատրաստ, 2 ուղղությունով էլ պայքարելու ենք միասին` մեկտեղելով մեր ուժերն ու ջանքերը: Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը: Շնորհակալ եմ բժշկական հանրությունից համախմբածվության համար: Այդուհանդերձ, չպետք է կորցնենք մեր զգոնությունը, պետք է շարունակենք պահպանել համաճարակաբանական կանոնները, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեզ չհաղթի, լինենք կանգուն ու մարտունակ: Կոչ եմ անում հետևել պաշտոնական լրահոսին և պահպանել հանգստություն: Առաջին անգամ չէ, որ կանգնած ենք առերևույթ և անտեսանելի թշնամիների առջև: Վստահ եմ, որ հաղթելու ենք և բազում հաղթանակների շարքում կգրվի նաև այս մեկը: Հայի ոգին և ուժն անկոտրում է, և ոչ ոք չի կարող հաղթել մեզ:

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png