Search

Առատ ձյան պատճառով Արցախում խաթարվել է երթևեկությունը. ԱՀ ՆԳՆ


Առատ ձյան պատճառով Արցախում խաթարվել է երթևեկությունը: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից:

Հանրապետության ամբողջ տարածքում ձյան առատ տեղումները շարունակվում են:

Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ճանապարհները փակ են : Կարմիր շուկա, Հացի և Հերհեր համայնքներում ձյան շերտի բարձրությունը կազմում է 1մ 20 սմ, Ծովատեղ, Ննգի և Խերխան համայնքներում՝ 1մ : Մյուս համայնքներում ճանապարհները դժվարանցանելի են:

Մարտակերտի շրջանի ավտոճանապարհները հիմնականում բաց են : Բարձր լեռնային գոտիներում դժվարանցանելի : Ձյան շերտի բարձրությունը կազմում է 40-50 սմ :

Փակ են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք և Վարդաձոր համայնքների ճանապարհները : Ձյան շերտի բարձրությունը կազմում է 80-ից 100 սմ : Ասկերան քաղաքում և շրջանի մյուս բնակավայրերում երթևեկության համար ճանապարհները դժվարանցանելի են :

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն :

Փակ է Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս միջպետական մայրուղին

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png