top of page

«Առավոտյան սպասեք լավ հանդիպումների». Տոյվո Կլաարը կրկին ժամանել է Հայաստան

  • Anews
  • Feb 24, 2023
  • 1 min read

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին մեր տարածաշրջան է գալիս։

Հերթական այցի մասին նա հայտնել է Twitter- ի իր միկրոբլոգում։ Այս անգամ Կլաարն այցը սկսում է Երևանից:

«Մտադիր եմ խորհրդակցությունների շարք անցկացնել Մյունխենի հանդիպումների արդյունքներով: Առավոտյան սպասեք լավ հանդիպումների»,–գրել է նա։

Նշենք, որ վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր այցելել հունվարի 23–ին։ Նա հանդիպումներ և քննարկումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյանների հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։



 
 
 

Comments


bottom of page