top of page

Առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները

  • Anews
  • Oct 12, 2020
  • 1 min read

ree

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է. «Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդն ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդն ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

     Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում»:

 
 
 

Comments


bottom of page