Search

Առաջին և երկրորդ դասարանցիները նույնպես դասի են հունվարի 11-ից. Ժաննա Անդրեասյան


Վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար։ Այսինքն՝ առաջին և երկրորդ դասարանցիները նույնպես դասի են հունվարի 11-ից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Սիրելի ծնողներ, սովորողներ, ուսուցիչներ,

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար։ Այսինքն՝ առաջին և երկրորդ դասարանցիները նույնպես դասի են հունվարի 11-ից։ Նշված փոփոխությունն ամրագրված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 30.12.2020 թվականի թիվ 49-Ն հրամանով։ Այս մասին գրավոր տեղեկացվել են բոլոր դպրոցները դեռևս դեկտեմբերի 30-ին։ Նախարարության կողմից հունվարի երկուսին տարածվել է նաև համապատասխան հանրային հաղորդագրություն։

Հրամանի հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=148991»,- գրել է նա:

Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ

Պետական ու ազգային այս դեֆոլտը ես չեմ կարող մարսել ու իմ պայքարից հետ չեմ կանգնելու. Մինասյան

2021 թ. անվտանգության ինդեքսը` ըստ երկրների . Հայաստանը զբաղեցրել է 11-րդ տեղը

Այս պայքարում մենք պարտվելու իրավունք չունենք. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Առաջարկում եմ այս հարցերը հնչեցնել հայկական պետականության քարտեզին նայելիս. Հոխիկյան

Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի պատասխանը

ՀԴԲ-ն հետաքննում է Կապիտոլիումի մոտ անկարգությունների գործում այլ կառավարությունների մասնակցությունը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: