Search

«Առաջին օրից սկսած ամենավատ տեղերում է եղել եւ ընկերների հետ կռվել. վերջին կետը եղել է Շուշին»


Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը գրառում է կատարել ժամկետային զինծառայող եղբոր` Ալբերտի մասին, որը պատերազմի օրերին առաջնագծում է եղել։ «44 օր շարունակ մեզ ասում էր` «Սաղ լավա», «մամ ջան, ըտեղ իմ պահով ինչ խոսան հանկարծ չհավատաս», «ես լավ տեղ եմ», «սուպ ենք սարքում, հետո կխոսանք», «քնում եմ կխոսանք» ու էլի նմանատիպ խոսքեր: Ճիշտ է արել։ Առաջին օրից սկսած ամենավատ տեղերում է եղել (էս ել իրենից չենք իմացել) եւ ընկերների հետ միասին կռվել: Վերջին կետը եղել է Շուշին: Իր տանկին անվանում է «գոլդ 888»: Ու ծանր է տանում, որ «սիրելի երկաթը» չկա: Պայթեցրել են Ջաբրայիլում: Աբուլ, սիրում եմ քեզ շատ: Շնորհակալ եմ, որ հենց իմ եղբայրն ես: Խոնարհումս բոլոր մեր զոհված եւ ողջ մնացած տղերքին։ Շնորհակալ ենք Ձեզ, ձեր մայրերին: Ես ասել եմ ու կասեմ՝ Իմ զոհված տղերքի համար դուք, այ մեղավորներ, պատասխան եք տալու: Երազանքս է, որ բոլորը տուն գան: Մեր գերի տղերքը այնքան ուժ ունենան, որ կարողան իրենց կյանքի համար պայքարեն։ Գան, որ գրկենք ու բաց չթողնենք: Իմ քաջ տղերք, դուք դեռ շատ անելիքներ ունեք: Դուք պետք է ուժեղ որդիներ դաստիարակեք: Մենք ձեզ հետ ենք: Մենք ձեզ շնորհակալ ենք անսահման: Հպարտ եմ, որ հայ եմ, ու հայ ես: Մենք էլ այստեղ հնարավորն ու անհնարինը կանենք Ձեզ օգնելու, վիրավոր տղերքին թեւ ու թիկունք լինելու համար: Շնորհակալ եմ»,- գրել է Մարիամը։


Բորիս Ջոնսոնը ցանկանում է նոր առևտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Գիտական բացառիկ լավ լուր. Արմեն Մուրադյան

Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ էր. Աշոտյան

33 անհետ կորած երեխա է հայտնաբերվել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել

Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն. Ռազմագետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: