Search

Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ. Գուրզադյանի ղեկավարությամբ


2 օր առաջ ՀՀ կառավարության նիստում նիստավարը գերագույն հպարտությամբ հայտարարեց, որ Հայաստանը տիեզերք է ուղարկել իր առաջին արբանյակը, և որ Հայաստանն այլևս տիեզերական երկիր է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կառավարամերձ պոռոտախոսներն անմիջապես խայծեցին «սենսացիան», ու սկսեցին տարածել «Ցնցող Նորությունը», չմոռանալով նշել, որ այն «...հնարավոր դարձավ միայն «թավշյա» կառավարության անխոնջ ջանքերի.... լյա-լյա-լյա..... շնորհիվ...»

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ

Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ. ակադեմիկոս ԳՐԻԳՈՐ ԳՈւՐԶԱԴՅԱՆԻ ղեկավարությամբ:

Արբանյակը Աշխարհում ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ էր, որ վերադարձվեց Երկիր:

Այն ԱՅԺՄ ԳՏՆՎՈւՄ է Հայաստանի Տիեզերքի թանգարանում, բոլոր հեղինակների ստորագրությամբ:

Մեր ժամանակաշրջան.

2012 թ. հայկական արբանյակային ծրագրի շուրջ բանակցություններ են սկսվում Ռոսկոսմոսի հետ:

2013 թ. ՀՀ կառավարությունը ստեղծվում է ArmCosmos ծրագիրը

2013 թվականից Հայաստանը ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման և հեռահաղորդակցության միջազգային արբանյակային կոմիտեների անդամ է

2013 թ-ից Երկիր մոլորակի երկրաչափական ուղեծրում Հայաստանին տրամադրված է հեռահաղորդակցական արբանյակների 2 ուղեծրային գոտի

2013 թ. Հայաստանը սկսում է բանակցությունները ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության Միջազգային միության (ITU) հետ հայկական առաջին արբանյակի ստեղծման շուրջ

2013 թ. Կանադական MDA տիեզերական ընկերությունը պատրաստակամություն է հսյտնում օգնել Հայաստանի առաջին արբանյակի ստեղծմանը

2013 թ ի դեմս դեսպան Ռայներ Մորելի, Գերմանիան պատրաատակամություն է հայտնել համագործակցել ՀՀ հետ նրա տիեզերական ծրագրերում

2014 թ. Չինաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել ArmSat ծրագրին:

ՀՀ կառավարության և չինական “Grate Wall” (Մեծ պատ) ընկերությունները սկսում են բանակցությունները: Արդյունքում` Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել նախագծել, գործարկել, սպասարկել և վերապատրաստել հայ մասնագետների

2017 թ Հնդկաստանը հայտարարեց Հայաստանի համար Երկրի դիտարկման արբանյակ ստեղծելու իր պատրաստակամության մասին:

Համաձայնագիրը, ներառված նաև հայ գիտնականներին համակարգի օգտագործման և տվյալների մշակման ուսուցմամբ ստորագրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի հանդիպման արդյունքում

ՎԵՐՋՈւՄ

Falcon 9 Տիեզերանավով մինչև 200 կգ քաշով արբանյակի ուղեծիր հանելն ըստ «Space X» ընկերության հայտարարված գնացուցակի, արժե $ 1M

(1 մլն ԱՄՆ դոլլար):

Հայաստանն իր առաջին արբանյակը տիեզերք է ուղարկել Իսպանական Բասկոնիա նահանգի գյուղատնտեսական արբանյակի հետ համատեղ:

Ինչքա՞ն խելք էր պետք, էս փոքրիկ, կես միլլիոն դոլլարանոց խաղալիքը, որի կառավարման համակարգը, նորից, ըստ գլխավոր սուտասանի, Հայաստանում կգործարկվի 2023 թվականի ընթացքում, չներկայացվեր որպես կարկառուն հաջողություն «Տիեզերքի գրավման» ծանր ու տքնաջան աշխատանքում:

Իսկ կառավարության արբանյակները ուղեղներին մի փոքր զոռ տային ֆեյք կառավարության ֆեյք արբանյակը իրականից տարբերելու համար:

Ու էս կիսախելագարն ինձ ու իմ ազգը ներկայացնումա աշխարհում»:

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png