Search

Առաջին անգամ Հայաստանում. Նորք-Մարաշ ԲԿ-ում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն


Ռուսաստանաբնակ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը Երևանում է` քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք - Մարաշ բժշկական կենտրոնի հատուկ հրավերով: 80-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակն աորտային փականի վիրահատությունն էր: Հաշվի առնելով տարիքն ու կողմնակի հիվանդությունները՝ բաց վիրահատությունը հակացուցված էր: Բժիշկ Ալեքյանի, նրա թիմի և կենտրոնի հմուտ բժիշկների շնորհիվ Հայաստանում առաջին անգամ տրանսկաթետերային եղանակով կատարվեց աորտային փականի իմպլանտացիա: «Աորտային փականը, որի պարագիծը պետք է լինի 20-30 մմ, հիվանդի մոտ նեղացել և դարձել էր 6 մմ: Տեղադրվել է բալոն, որը հետո հեռացվել է, և անոթը լայնանալով փականը բացել է»,- նշել է ՌԴ ԱՆ գլխավոր ինտերվենցիոն սրտաբան, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը: Վիրահատությունը տևել է մոտ 3 ժամ: Բժշկական կենտրոնում նա կմնա 1-3 օր: Աշխարհում առաջին անգամ նման վիրահատություն կատարվել է Ֆրանսիայում՝ 2002 թվականին: Այժմ տարեկան 90 հազար այդպիսի վիրահատություն է արվում: «Մեր հիվանդն առնվազն 7-10 տարի նոր միջամտությունների կարիք չի ունենա»,-նշել է բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը: Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի բուժանձնակազմը այժմ վերապատրաստվում է: Առաջիկա տարիներին նախատեսում են արդեն ինքնուրույնաբար կատարել այդպիսի փակ՝ ներանոթային վիրահատություններ:

Ինչո՞ւ պարտվեցինք. Սենոր Հասրաթյան

Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկներ

Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի. Յուրի Ջորկայեֆ

Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով 4 ադրբեջանցի է զոհվել

«Երբ մեկը մի կարծիք է հայտնում, Սովետաշենի հաչող շների պես հարձակվում են վրան». Վարդան Պետրոսյան

Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում Նյու Յորքում՝ բողոքելով մշակութային ցեղասպանության դեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: