top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Առաջինի լրատվական ալիքը հաղթող է ճանաչվել մայրաքաղաքային սփռման մրցույթում


Այսօր հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին. վարկանիշային քվեարկության արդյունքում Առաջինի լրատվական ալիքը հաղթող է ճանաչվել: Այս մասին տեղեկանում ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ի նիստում ՀՌՀ-ն որոշել էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանել հոկտեմբերի 28-ը, որի ընթացքում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:

0 comments

Comments


bottom of page