Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ամենակարևոր լուրերը
Ուշադրություն Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Երևան քաղաքում՝ Փետրվարի 7-ի ցերեկը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, երեկոյան ժամերից՝ ձյուն։ Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Կարդացեք նաև Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ, փետրվարի 7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 13.8°C (2018թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան -15.6°C (1968թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան -1.5°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Comments