top of page
Search

Առաջիկա 3-4 տարիներին նախատեսվում է շահագործել նոր մեծ ՔԿՀ. արդարադատության նախարար


Առաջիկա 3-4 տարիներին կշահագործվի նոր քրեակատարողական հիմնարկ։ Դրանից հետո երկրում կփակեն միանգամից չորս ՔԿՀ-ներ։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ.  (2021-2026թթ.) ծրագրի ընթացքի եւ իրականացման արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, մարտի 13-ին ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նոր հաստատությունում, ինչպես նշել է նախարարը, կստեղծվեն պայմաններ 800-850 մարդ պահելու համար։ Բացի այդ, քրեակատարողական ծառայությունում 2023թ. կներդրվի ատեստացիայի համակարգ։ Ատեստացիան, նրա խոսքով, անցնելու են բոլոր աշխատակիցները։ Ծրագիրը լինելու է պիլոտային։ Այն կներդնեն հանրապետության ամենամեծ քրեակատարողական հիմնարկում՝ «Արմավիրում», մոտ 2-3 ամիս հետո։ «Բոլոր թերությունները եւ առավելություններն ուսումնասիրելուց հետո համակարգի ներդրումն այս ձեւաչափում կշարունակվի նաեւ բոլոր մնացած հաստատություններում»,- ավելացրել է Մինասյանը։

Սա, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, ինչ-որ բանով նման է Պարեկային ծառայության ռեֆորմին։ Այս կառույցը մշտապես համալրվում է նոր կադրերով։

 
 

Comentários


bottom of page