top of page

Առաջիկա 100 տարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտություն, առավել ևս համագործակցություն չի լինի

  • Anews
  • Feb 27, 2023
  • 1 min read




Առաջիկա հարյուր տարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտություն, առավել ևս համագործակցություն չի լինի։ Գերմանական Focus-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է strana.today-ը։

«Հաշտեցում, համագործակցություն՝ ո՛չ, առաջիկա հարյուր տարում՝ ո՛չ, Ռուսաստանը նախ պետք է փոխվի, ժողովրդավարացվի, ապառազմականացվի և ապամիջուկայնացվի»,- ասել է Շմիհալը։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է զինաթափել Ռուսաստանին, նա պատասխանել է.«Պատժամիջոցներ, Ռուսաստանի հետ չհամագործակցում, ռուսական ակտիվների բռնագրավում, ռազմական օգնություն Ուկրաինային»:

 
 
 

Comentarios


bottom of page