Առաջիկա շաբաթները վճռական կլինեն Ուկրաինայում հակամարտության համար. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա երկու-երեք շաբաթները վճռորոշ են դառնալու Ուկրաինայում հակամարտության համար։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է El Mundo իսպանական թերթի հարցազրույցում։
Միշելի խոսքով՝ այդ ընթացքում կորոշվի Ուկրաինայում իրադարձությունների հետագա զարգացումը։
«Հաջորդ 2 կամ 3 շաբաթները վճռական են։ Հակամարտության եւ աշխարհի համար։ Այն, ինչ տեղի կունենա 2023թ., իսկ շատ բան կախված է առաջիկա շաբաթներից, կորոշի մեր ապագան»,- ասել է Միշելը։
Ուստի, Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային եւ ուղարկել անհրաժեշտ օգնությունը։
Comments