Search
Առաջիկայում կսկսեն գործնական քայլեր ձեռնարկվել եվրոբոնդեր թողարկելու համար. փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, որի շրջանակում քննարկվել են համայնքին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ եվրոբոնդեր թողարկելու հնարավորությունը: Քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորապես, անդրադարձ է եղել օրենսդրական դաշտում առկա իրավիճակին ու բարեփոխումների այն կոնցեպտին, որոնք անհրաժեշտ են առաջ շարժվելու և նախագիծը կյանքի կոչելու համար: Ըստ առաջնահերթության՝ առաջիկայում կսկսեն գործնական քայլեր ձեռնարկվել եվրոբոնդեր թողարկելու համար: