Search

Առանց մարտունակ բանակի Հայաստանը որեւէ ապագա չի կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան

Պատերազմից 1.5 տարվա ընթացքում այս իշխանությունը շարունակում էր մեր ժողովրդին խաբել, որ ինքը մեզ տանում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհով: Այս մասին հունիսի 18-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Մի քանի օր առաջ իշխող քաղաքական ուժի ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանը ոչնչացնողների թիվը շատ ավելի շատ էր, քան կարելի էր պատկերացնել: Իհարկե, նա շարունակում էր պնդել, որ Հայաստանը եւ իր ղեկավարած կառավարությունը շարունակում է շարժվել խաղաղության օրակարգով, միաժամանակ ասելով, որ որեւէ մեկը երաշխիք չունի, որ այս օրակարգով շարժվելու պարագայում պատերազմ չի լինի: Պատերազմից 1.5 տարվա ընթացքում այս իշխանությունը շարունակում էր մեր ժողովրդին խաբել, որ ինքը մեզ տանում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհով, իսկ այսօր մեզ բոլորիս բացահայտ ասում է` գիտեք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որեւէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ կլինի: Ավելին, նրա ողջ հռետորաբանությունը ուղղված էր նրան, որ գիտեք` մեր թշնամիները շատ են, մեզ ոչնչացնողները շատ են, եւ մենք որեւէ երաշխիք չունենք, որ խաղաղությունը կպահպանվի: Երբ հետպատերազմյան շրջանում ես եւ ռազմական ոլորտի մասնագետները ասում էին, որ բանակը պետք է զինել, իշխանությունը իր ողջ ռեսուրսը դրած, ասում էր, որ ընդդիմությունը մեր երկիրը տանում է նոր պատերազմի, նոր արկածախնդրության, սակայն մեր նպատակն այն է, որ մեր երկիրը կարող ենք տանել խաղաղության այն ժամանակ, երբ ունենանք հզոր, ուժեղ անվտանգության համակարգ: Մեր պաշտպանվածությունը կարող ենք մեծացնել, պատերազմը կանխել կամ ժամանակին դադարեցնել, եթե նույնիսկ տեղի ունենա միայն այն ժամանակ երբ մեր երկիրն ունենա ուժեղ, մարտունակ բանակ»,-ասաց նա: Աբրահամյանի խոսքով` այս իշխանությանը հեռացնելուց հետո իրենց առաջնային խնդիրն է դառնալու բանակի մարտունակության վերականգնումը, բանակի երբեմնի հեղինակության վերականգնումը: Պատգամավորը հայտարարեց, որ եւ Փաշինյանի եւ հանրապետության նախագահի խոսքերում ոչ մի ափսոսանք չկա այն հարցում, որ պատերազմը կարող էին շուտ կանգնեցնել, քանի որ մարդու կյանքը նրանց համար որեւէ արժեք չունի: «Առանց մարտունակ բանակի Հայաստանը որեւէ ապագա չի կարող ունենալ: 2018 թվականից աստիճանաբար մեր զինված ուժերը դուրս են եկել ռելսերից, չեն ընթանում իրենց բնականոն հունին, եւ մենք սա վերադարձնելու ենք իր բնականոն հուն: Զինվորականը պետք է ապրի միջինից բարձր, ծառայությունը պետք է լինի գիտակցված, այս ուժերի հեռացման պարագայում մենք ունենք զինված ուժերի մարտունակության բարձրացման եւ մոդեռնիզացման հնարավորություն մենք ունենք»,-ասաց նա:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png