top of page
Search

Առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև. եղանակը Հայաստանում




Օգոստոսի 22-ին, 23-ի կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւ: Օգոստոսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։

Քամին՝ հյուսիսարեւելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 22-25-ն Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երեւանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19 +21, վաղը ցերեկը՝ +33 +35 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +25 +27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +20, ցերեկը՝ +30 +32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +21 +26,

Լոռիում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +24 +28,

Տավուշում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +27 +32,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +24 +28,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +30 +34,

Արարատում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +34 +36,

Արմավիրում գիշերը՝ +17 +21, ցերեկը՝ +34 +36,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +22 +24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +33 +35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +30 +33,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +23 +26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +35։

0 comments

Comentários


bottom of page