top of page

Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության. Կլաար

  • Anews
  • Mar 24, 2023
  • 1 min read


Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը՝ Բելգիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործողության 2-ամյակի միջոցառմանը:«Շնորհակալություն դեսպան Աննա Աղաջանյանին՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ տոնակատարությունը հյուրընկալելու համար: ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը և խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը: Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության»,- Թվիթերի իր միկրոբլոգում նման գրառում է արել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

 
 
 

Comments


bottom of page