Search

Ապրիլի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ


Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում (Ս․ Պատարագի սկիզբը ժամը 10։30–ին): Այս առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը և սուրբ նահատակներին նվիրված սրբապատկերը: Հավարտ Սուրբ Պատարագի՝ Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին նվիրական այս օրն աղոթակից լինել հոգևոր դասին և հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունն առ Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար»։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png