Search

Ապրիլի 2-ին Գյումրին և ֆրանսիական Մոն դը Մարսանը կհռչակվեն քույր քաղաքներ


Մարտի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոյի հրավերով, մասնակցեց և ելույթով հանդես եկավ մարտի 21-ից ապրիլի 3-ը Մոն-դը-Մարսանում «Երազ» խորագրով Հայաստանին նվիրված երկշաբաթյա փառատոնի պաշտոնական բացմանը: Այս մասին տեղեկանում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ Պաշտոնական արարողությանը ներկա էին Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն, Լե Լանդ դեպարտամենտի խորհրդի անդամներ, Մոն-դը-Մարսանի Գասկոն թատրոնի տնօրեն, փառատոնի նախագահ Անտուան Գարիելը, ֆրանսահայ դրամատուրգ, դերասան, «Մոլիեր» թատերական մրցանակի քառակի դափնեկիր Սիմոն Աբգարյանը: Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը ողջունեց Մոն-դը-Մարսանի քաղաքային իշխանությունների ջանքերով կազմակերպված և հայկական մշակույթն ու պատմությունը մի քանի տասնյակ միջոցառումներով ներկայացնող երկշաբաթյա փառատոնը, որն ավանդական ֆրանսահայ համայնք չունեցող Նուվել Աքիտեն (Նոր Ակվիտանիա) շրջանում հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամության նոր կամուրջ է ավելացնում` սեփական նպաստը բերելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդմանը: Երկշաբաթյա տևողությամբ «Երազ» փառատոնի շրջանակում նախատեսված են, մասնավորապես, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի ցուցանմուշների, ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռաստ-Կլանի ստեղծագործությունների, ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի ցուցադրությունները, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի, «Լադանիվա» երաժշտական համույթի, դաշնակահարուհի, ջազ երգչուհի Մաշա Ղարիբյանի ելույթները, ֆրանսահայ թատրոնի և կինոյի գործիչներ Սիմոն Աբգարյանի, Ռոբեր Գեդիկյանի, Նորա Մարտիրոսյանի, Սերժ Ավետիքյանի, Լևոն Մինասյանի հեղինակած և նրանց մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունները, «Երազ» պարային համույթի, ֆրանսահայ գրող, դերասանուհի Կորին Զարզավաջյանի պիեսի ցուցադրությունը, ինչպես նաև հայ մշակույթի, պատմության, Արցախի հիմնահարցի և 2020թ. աշնան պատերազմի աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ կլոր-սեղանների կազմակերպում՝ Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, պատմաբան, քաղաքագետ, հայագետներ՝ Ժան-Պիեռ Մահեի, Ժերար Դեդեյանի, Ռայմոն Գևորգյանի, Ժերար Շալիանի, Կայծ Մինասյանի, Տիգրան Եգավյանի, լրագրող, գրողներ Վալերի Թորանյանի, Ժան-Քրիստոֆ Բուիսոնի, Սիլվեն Տեսոնի, Միշել Օնֆրեի, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե Բելամիի մասնակցությամբ։ Ապրիլի 2-ին Մոն-դը-Մարսանում տեղի է ունենալու Գյումրի քաղաքի կողմից Մոն դը Մարսանին նվեր ընծայված հայկական խաչքար-ցայտաղբյուրի պաշտոնական բացումը, որի ընթացքում համապատասխան համաձայնագրի ստորագրմամբ Գյումրին և Մոն դը Մարսանը հռչակվելու են քույր քաղաքներ։ «Երազ» փառատոնի վերաբերյալ տեղեկատվությունը և մասնակցության մանրամասները հասանելի են www.yerazfestival.fr հղումով։

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png