Search

Ապրիլի 16-ին կկայանա «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ



Ապրիլի 16-ին` ժամը 19:15-ին Արարատյան Հայրապետական թեմը հրավիրում է բոլոր ցանկացողներին միանալու Կանթեղներով երթին։ «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց։ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ երթը նախաձեռնել ու արդեն 8-րդ տարին է, որ իրականացնում են թեմի երիտասարդաց միությունները։ Երթի մասնակիցները Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Սուրբ Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե գորգի վրա խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության: Երթը կմեկնարկի 20։00-ին։

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png