Search

Ապրիլի 1-ից ՊՊԾ գնդի ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա մինչև 97,5 %-ով


Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 25-ի նիստում որոշեց ավելացնել ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը: Հարցը ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում:

Որոշման նախագծի համաձայն` ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320․000 դրամ՝ 68,8 %-ով ավելի։

Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402․181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն։

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից: Հեղինակներն ակնկալում են, որ աշխատավարձերի ավելացումը կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, քաղաքացիների մոտ պաշտպանվածության զգացողության ուժեղացմանը, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

Աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է ապրիլի 1-ից:

Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png